Դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն իր բլոգում օգնության խնդրանք է տեղադրել: Քիմը խնդրում է օգնել իր զարմուհի Սիսիին, որն արդեն 17 տարի պայքարում է քաղցկեղի դեմ: Քաղցկեղային բջիջները դադարել են արձագանքել քիմիաթերպիային, նա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի:
Քիմը պատմում է, որ ոսկրածուծի հյուսվածքների դոնորությունը սարսափելի չէ, բարդությունն այն է, որ Սիսին ազգությամբ հայ է: Վիրահատությունը նրա կայնքը փրկելու միակ ձևն է, ուստի Քիմը դիմում է յուրաքանչյուր հայի:
«Խնդրում եմ, օգնեք մեր ընտանիքին, և մենք կաղոթնեք Սիսիի կյանքի համար»,- իր ուղերձն ավարտում է Քիմ Քարդաշյանը,- հայտնում է 7days.ru-ն:







































