Իտալիայի շատ գյուղաբնակներ փորձում են իրենց անասուններին արածեցնել բարձրադիր շրջաններում, որը շատ աշխատատար է: Դա արվում է պանրին յուրահատուկ համ տալու նպատակով: Կովի կերած խոտից է կախված կաթի համը: Հարթավայրերոմ և բարձրադիր շրջաններում տարբեր բուսականություն է աճում: Այդ պատճառով էլ Իտալիայում արտադրվող պանիրներն այդքան տարբեր համեր ունեն: Դրանից բացի, բարձրադիր շրջանների բուսականությունից ստացված կաթն ավելի օգտակար է:
Կատարված փորձը ցույց է տվել, որ նույն սարի տարբեր կողմերում արածեցված կովերի կաթերը տարբեր են լինում: Տարբերվում են նաև դրանցից պատրաստված պանիրները: Ցավոք, բարձրադիր շրջաններում տավարի արածեցումը հետզհետե նվազում է, որը հիասթափեցնում է նրանց, ովքեր գնահատում են հենց այդ կաթից ստացված պանիրը:







































