Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Արտագաղթի պատճառներից մեկը բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Առավոտյան տված մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, ուր հանդիպում է ունեցել ընտրողների հետ: Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ և հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք է մատուցել բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին:

Հաջորդ հանդիպումը Եղվարդում է եղել: Թեկնածուն քայլել է քաղաքի փողոցներով, շփվել ընտրողների հետ, ընդունել մարդկանց զորակցությունը և լսել հորդորներն ու առաջարկները:

Այնուհետև նա մեկնել է Հրազդան, որտեղ դալիճային հանդիպումը փոխարինվել է բացօթյա հավաքով, քանի որ սկսվել է նախատեսվածից ուշ և մասնակիցների թիվը ավելին էր, քան դահլիճի տարողունակությունը: Խոսելով երկրում բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման մասին, Հովհաննիսյանը հատկապես կարևորեց Հրազդանի երբեմնի արդյունաբերական հզոր ներուժի վերականգնումը, ինչը պետական հոգածություն է պահանջում: «Ահագնացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է»,- համոզմունք է հայտնել նախագահի թեկնածուն:

Իր քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է Աբովյանում: Հանդիպումը կայացավ քաղաքի գլխավոր դալիճներից մեկում: Լեփ-լեցուն դահլիճը բազմիցս ընդհատում էր պրն. Հովհաննիսյանի խոսքը ծափահարություններով, որ ակնհայտ հավանություն էր թեկնածուի խոսքին: Հանդիպումն ավարտվել է Հովհաննիսյանի կոչով. «Մեկ անգամ մեզ պահենք սեփական հայրենիքի իսկական տիրոջ պես» և «Հայաստան» բացականչություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում