Չինաստանում անսովոր կերպով են մոտենում երիտասարդների երկրորդ կեսի բացակայության հարցի լուծմանը, որը հատկապես սրվում է չինական Նոր տարվա գիշերը: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկրի ամենահայտնի Taobao ինտերնետ-շուկան կազմակերպել է ծառայություն, որը միայնակ աղջիկներին առաջարկում է «վարձով» ընկերներ:
Նման վարձակալությունը միջինը արժե օրական 50 դոլար: Որոշ ծառայություններ ունեն առանձին վճարներ: Այսպես. համատեղ ընթրիքի 1 ժամը կարժենա 5 դոլար, իսկ այտը համբուրելը՝ 8 դոլար:
Եթե կեղծ ընկերը պետք է ամբողջ ամանորյա գիշերն անցկացնի իր հաճախորդուհու ընտանիքի հետ, ապա նա կվերցնի 80 դոլար՝ առանձին անկողնում գիշերելու համար, և 95 դոլար՝ բազմոցին քնելու համար:
Ընդ որում՝ առաջարկվող ծառայությունների թվում սեքս չի առաջարկվում:
Չինաստանում տղամարդիկ ևս դիմում են կեղծ ընկերուհիների օգնության:







































