Բրիտանայի վերստուգիչ մարմինները նոր դեպք են հայտնաբերել, երբ սուպերմարկետի գնորդներին տավարի մսի անվան տակ ձիու միս են վաճառում,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս անգամ ձիու մսի ԴՆԹ հայտանաբերվել է լազանյայում, որը Ֆրանսիայից մատակարարում է Findus ընկերությունը:
Թեստերը ցույց են տվել, որ տավարի մսի փոխարեն, ներկայացվող 18 տեսակի ապրանքներից 11-ը 100 տոկոսով ձիու մսից են եղել:
Սննդամթերքների անվտանգության գործակալությունում հայտարարում են, որ առայժմ ապացույց չկա, որ հայտնաբերված ձիու միսը կարող է վնասել առողջությանը, բայց դրա հետազոտությունը շարունակվում է:
Գործակալությունում ենթադրում են, որ ձիու միսն ապրանքներում հայտնվել է ոչ սխալմամբ, այլ հանցավոր պայմանավորվածության արդյունքում:
Այս տարվա հունվարին բրիտանական և իռլանդական սուպերմարկետներում վաճառվող տավարի մսից բուրգերներում հայտնաբերվել է ոչ միայն ձիու, այլև խոզի միս:







































