Կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ՝ հայ դրամատիկ դերասանների դաշինքի գործընկերությամբ Կենտրոնական թատերական խումբը ապրիլի 28-ին Kirk Douglas թատրոնում կներկայացնի «Բեմադրելով անբեմադրելին. գազանության բեմականացման էսթետիկան» խորագրով ընթերցանություն։ Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։
Կընթերցվեն հատվածներ պիեսներից, որոնք տարբեր կերպ դրամատիկացնում են Հայոց ցեղասպանությունը։
Ընթերցանությանը կհաջորդի քննարկում՝ հայկական համայնքի նշանակալի հյուրերի և Լոս Անջելես թատրոնի դերասանների մասնակցությամբ, ովքեր պարտավորվել են բեմականացնել պատմական ողբերգությունները։










































