Բրազիլացի շնաբույծ Լուկաս Ժիրոնին այնքան է հոգում իր շների մասին, որ որոշել է ապահովել նրանց նորմալ սեռական կյանքը:
Նա պատմել է, որ իր շան համար նրա չափերին համապատասխան սեքս-խաղալիք պատրաստելուց հետո, նկատել է, որ շան տրամադրությունը զգալիորեն լավացել է: Այդ պատճառով էլ Ժիրոնին որոշել է օգնել այն շների տերերին, որոնք պարբերաբար փորձում են բռնաբարել բարձերը, փափուկ խաղալիքները և կենցաղային այլ իրեր: Նա արտոնագրել է իր հայտնագործությունը:
Ամերիկյան PetSmiling ընկերությունը վերամշակել է նախագիծը և թողարկել Doggie Lover Doll սեքս-խաղալիքը: Այն թողարկվում է երեք տարբերակներով՝ տարբեր ցեղատեսակների շների համար:
Լուկաս Իրոնին, իր հայտնագործությունը զանգվածային արտադրությունից առաջ տեսնելիս վրդովվել է: Միգուցե նա խաղալիքի ավելի իրական տեսքի էր սպասում: Սակայն շնաբույծի անհանգստությունները տեղին չէին, քանի որ սեքս-խաղալիքը շներին շատ է դուր եկել: Այն հագեցած է հատուկ հոտով, որը ցանկացած հոգնած շանն այլ շների մոտ սեքս-սիմվոլ է դարձնում:









































