Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Ուկրաինան հույս ունի մեղմել Մաքսային միության պահանջները

Ուկրաինային առաջարկվում է կա՛մ դառնալ Մաքսային միության անդամ, կա՛մ ընդհանրապես չմասնակցել համագործակցությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան` հավելելով, որ Կիևը հույս ունի վիճարկել Ռուսաստանի կտրուկ դիրքորոշումը:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանին իրենք առաջարկել են «երեք+մեկ» ձևաչափը, այսինքն Մաքսային միության երեք անդամ երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) գումարած Ուկրաինան, ստորագրում են միայն այն փաստաթղթերը, որոնք չեն հակասի երկրի` ԵՄ նկատմամբ պարտավորություններին: Սակայն Մաքսային միության անդամ երկրների դիրքորոշումը հետևյալն է. կա՛մ ստորագրում են ամեն ինչ, կա՛մ ոչինչ:

Կոժարան նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կապված են փոխշահավետ առևտրային գործընկերությամբ. «Ուստի, հույս ունեմ, որ Մաքսային միության հետ համագործակցության հարցում վերջնական արդյունքում կհասնենք փոխըմբռնման»։

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը: Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովը կանցկացվի փետրվարի 25-ին՝ Բրյուսելում:

2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո նախագահ Յանուկովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է միանա Մաքսային միության որոշ դրույթների: Նա նշել էր, որ Մաքսային միության շրջանակներում ընդունվելիք ավելի քան 30 նոր դրույթներ անմիջականորեն վերաբերում են Ուկրաինային և նրա ապրանքներին: Ուկրաինայի նախագահն ասել էր, թե գիտակցում է, որ եթե Մաքսային միության հետ համագործակցության մեխանիզմներ չգտնեն, ապա շատ բան կկորցնեն, և որ դա անթույլատրելի է Ուկրաինայի տնտեսության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում