Նիդերլանդացի ինժեներները առաջարկել են շարժման նոր համակարգ CubeSat նանոարբանյակների համար: Սպասվում է, որ դրանք կարող են տեղաշարժվել տիեզերքով ցնդող սառույցի մոլեկուլների հաշվին:
Նոր տեխնոլոգիայի նախագիծը ներկայացված է Acta Astronautica ամսագրում, հայտնում է New Scientist-ը:
Նոնոարբանյակներ են կոչվում առանձնապես փոքր չափերի տիեզերական սարքերը: CubeSat հարթակը բաղկացած է 10 սմ-ից ու կշռում է մոտ կես կգ:
Նման արբանյակները շատ հեշտ է գործարկել, ինչը դրանք իդեալական է դարձնում բյուջետային հետազոտությունների համար: Հրթիռային շարժիչի բացակայությունը, սակայն, զգալիորեն սահմանափակում է դրանց մանևրումն ու ղեկավարումը:
Այդ խնդրի լուծման համար Անջելո Չերվոնեն՝ Դելֆթի տեխնոլոգիական համալսարանից, ստեղծել է սառույցով գործարկվող հրթիռ: CubeSat-ում առաջարկվում է բեռնել 100 գրամ սառույց:









































