Ահաբեկիչները, որոնց հաջողվել էր ձերբակալել մարտի 13-ին Իսպանիայում, ծրագրել էին սպանել թագավորական ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Մասնավորապես, ջիհադիստների թիրախ են եղել թագավոր Ֆելիպե VI-ն ու նրա դուստրերը՝ Լեոնորն ու Սոֆյան։ Ապացույցը խուզարկության ժամանակ խմբավորման առաջնորդի տանը հայտնաբերված գրությունն էր։
Կասկածյալները ձերբակալվել են լայնածավալ գործողության ժամանակ, որն անցկացվել է Բարսելոնում, Ժիրոնայում, Սյուդադ-Ռեալոմ և Ավիլայում։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու։










































