Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Սերժ Սարգսյանն անհեթեթ է դարձնում իր իսկ նախաձեռնությունը. ՀԱԿ

ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Գործող Սահմանադրությունից հրաժարվելու և կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։

Այս նպատակին հասնելու համար է, որ Ս. Սարգսյանը փետրվարի12-ից սկսած, պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման եւ այլ իրավունքները:

Մասնավորապես, ա) քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, բ) ամենաբարձր մակարդակով իրավապահ և հարկային մարմիններին հանձնարարարություն տրվեց հաշվեհարդար տեսնելու կոնկրետ քաղաքական ուժի և նրա ղեկավարի նկատմամբ, գ) ապօրինաբար արգելվեց հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաեւ հաջորդները, դ) ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Կենտրոն» հեռուստատեսությանը պարտադրվեց նախագահական աշխատակազմի վերահսկողաթյունը և այլն:

Մերժելով խնդիրները լուծելու քաղաքական միջոցները, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Սահմանադրությունը, պետական ահաբեկչությամբ Ս. Սարգսյանը փորձեց կասեցնել իր իշխանության երկարաձգմանը դիմակայող համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ընթացքը: Մարտի 12-ին, սահմանադրության վափոխության իր տխրահռչակ նախաձեռնության առիթով, նա կազմակերպեց այսպես կոչված, քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիայի» մի ներկայացում՝ չխորշելով դրանում ներգրավել ինչպես իր իսկ կողմից ծանր հարվածներ կրած քաղաքական ուժերի, այնպես էլ՝ մեկ անհատով, միայն սեփական անձը ներկայացնող «կուսակցությունների»: Քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիա» ներկայացված իմիտացիոն այս շոուի նպատակը Սահմանադրության փոխման գաղափարի շուրջ հանրային հավանության պատրանք ստեղծելն Էր:

Պետական ահաբեկչության կիրառմամբ, բռնարարքներով, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հակասահմանադրական միջոցների գործադրմամբ Ս. Սարգսյանն արդեն իսկ ոչ օրինակարգ է դարձրել սահմանադրության փոխման իր նախաձեռնությունը: Այս ամենով հանդերձ, սահմանադրության փոխման Ս. Սարգսյանի նախաձեռնությունը անհեթեթ է դարձնում հենց ինքը:

Նա արդեն երկրորդ անգամ հստակ նշում է, որ ինքը ներկա փուլում Հայաստանի համար իշխանության նախագահական համակարգի նպատակահարմարության համոզված կողմնակից է եւ ոչ մի վստահություն ու երաշխիք չունի, թե երկրում ինչպես կգործի իշխանության խորհրդարանական համակարգը:

Մարտի13-ին Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց, որ կասկածներ ունի առ այն, որ առաջարկվող խորհրդարանական համակարգը կարող է ապահովել երկրի արտաքին եւ ներքին կայունությունն ու անվտանգությունը, միաժամանակ ընդունելով, որ դրանք ապահովված են գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ նա, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, առաջ է տանում Սահմանադրության փոխման՝ կառավարման խորհրդարանական ձեւ ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված իր դիրքորոշմամբ Ս. Սարգսյանն, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում է ստույգ արկածախնդրության:

Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ բռնապետներն իրենց իշխանության հավերժացման խոչընդոտները վերացնելու համար ընտրել են Սահմանադրությունը փոխելու միջոցը։ Ազատասեր ու արժանապատիվ ազգերը ընդվզել են ու պայքարել՝ նման հավակնությունները նույնացնելով բռնատիրության հաստատման փորձի հետ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար և կոչ է անում ողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին և խավերին՝ համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում