ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել «Բորդո»-ի դեմ խաղից հետո իր էմոցիոնալ ելույթի համար:
Հանդիպման ավարտից հետո 33-ամյա հարձակվողը, ով դուբլ էր հեղինակել, վիրավորական խոսքեր է հասցեագրել մրցավարին և հայտարարել, որ Ֆրանսիան արժանի չէ, որ ՊՍԺ-ն ելույթ ունենա երկրի առաջնությունում: Սակայն րոպեներ անց շվեդ ֆուտբոլիստը ստիպված էր արդարանալ:
«Իմ քննադատությունը չէր վերաբերում Ֆրանսիայի կամ ֆրանսիացիներին: Խոսքս միայն ֆուտբոլի մասին էր: Մենք պարտվել են, և ես ընդունում եմ այդ փաստը, բայց ես համաձայն չեմ, երբ մրցավարը չի հետևում կանոններին: Զայրացած էի, նման պահերին շատ բան կարելի է ասել: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ»,- Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































