Երևանի Խուլ-համրերի մարզապալատում կայացան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության առաջին օրվա գոտեմարտերը:
Երիտասարդ հայ ըմբիշների մրցելույթներին հետևեցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, Նորիկ Մակարյանը, մեծահասակների ու երիտասարդների հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանն ու Ավետիք Վարդանյանը, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վաստակավոր աշխատակիցներ Սամվել Հարությունյանն ու Լյովա Վարդանյանը, վետերան ըմբիշներ և մարզաձևի մեծաթիվ երկրպագուներ: Նշվածները նաև պարգևատրվեցին մրցանակակիր դարձած ըմբիշներին:
Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներ դարձան`
50 կգ 1. Ռազմիկ Միսակյան, ՕՀՔ 2. Հայկ Բադալյան, Արմավիր 3.Միշա Բալոյան, Գյումրի 3. Գևորգ Այդինյան, Վանաձոր
60 կգ 1. Վարդգես Կարապետյան, ՕՀՔ 2. Նարեկ Բաբայան, ԲԿՄԱ 3. Յաշա Բաբայան, Արտաշատ 3. Գագիկ Ակուլյան, Դինամո
74 կգ 1. Սուրեն Խաչատրյան, ԲԿՄԱ 2. Ֆրունզիկ Մնացյան, ՕՀՔ 3. Անդրանիկ Գաբրիելյան, ՕՀՔ 3. Տիգրան Մնացականյան, ԲԿՄԱ
96 կգ 1. Հովհաննես Մխիթարյան, Վանաձոր 2. Հովհաննես Սահակյան, ՕՀՔ 3. Խաչիկ Մայիլյան, Արտաշատ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն







































