Ֆրանսիայում մեկնարկել են ֆուտբոլի թեմայով նոր կատակերգության նկարահանումները, որոնց առաջիկայում կմասնակցի նաև Ժերար Դեպարդյեն: Այս մասին գրում է Le Parizien պարբերականը:
Ֆիլմը կոչվում է «Երազանքների թիմը»: Այնտեղ Դեպարդյեն կխաղա կատակերգու դերասան Մեդի Սադունի հետ: Ֆիլմի ռեժիսորը Տոմա Սորյոն է:
Ֆիլմի առաջին ժապավեններն արդեն նկարահանվել են Մերյու փոքրիկ քաղաքում: Ֆիլմը կնկարահանվի նաև այդ քաղաքի մոտակայքում գտնվող Ամբլենվիլ փոքրիկ քաղաքում:
Նշվում է, որ ֆիլմը պատմում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մասին, ով ավարտելով ֆուտբոլային կարիերան, վերադառնում է հայրենի քաղաք և սկսում մարզել տեղի թիմին:








































