Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջիո Կիելինին մեկնաբանել է Ա Սերիայի 27-րդ տուրում «Պալերմո»-ի նկատմամբ հաղթանակը (1:0):
Իտալիայի հավաքականի պաշտպանը նշել է, որ թիմն այժմ կարող է լիովին կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պատասխան խաղի վրա, որը կայանալու է առաջիկա չորեքշաբթի օրը:
«Կարևոր հաղթանակ տարանք: Պետք է շարունակել նույն ոգով: Այժմ բոլոր մտքերը կապված են «Բորուսիա»-ի հետ»,- Կիելինիի խոսքերը մեջբերում է Carierre Dello Sport-ը:







































