«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիրն վաճելու նպատակ ունի:
«Առաջիկա խաղերը շատ կարևոր նշանակություն ունեն: Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների համար պայքարը շատ սուր է: Մենք մրցակցում ենք բազմաթիվ ակումբների դեմ: Կարող ենք ավարտել մրցաշրջանը երկրորդ կամ երրորդ տեղում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է լինի այն ակումբների թվում, որոնք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր կնվաճեն»,-Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:







































