Լուսանկարիչ Ռայան Դեբուդտը լուսանկարել է աշխարհում ամենամեծ Hang Son Doong քարանձավի տեսարանները, գրում է Petapixel-ը:
Քարանձավը գտնվում է Վիետնամում, և դրա երկարությունը կազմում է 3.1 կմ:
Hang Son Doong-ը միաժամանակ վերևից և ներքևից ցուցադրելու համար լուսանկարիչը հատուկ դրոններ է կիրառել: Նրա խոսքերով՝ քարանձավի ներսում մթնոլորտն «Ավատար» ֆիլմն է հիշեցնում:
Ինքը՝ Ռայանը, հայտնի է իր էքստրեմալ լուսանկարներով, մասնավորապես բավականին ճանաչված են Phong Nha Ke Bang ազգային արգելանոցում արված նրա լուսանկարները, որտեղ էլ հենց գտնվում է քարանձավը:
















































