Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն ցանկանում է լքել թիմը, տեղեկացնում է Tmw-ն:
Ըստ աղբյուրի` 25-ամյա հարձակվողը ծրագրում է վերադառնալ Իտալիա: Իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Նապոլի»-ն և «Լացիո»-ն:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:






































