Ավստրալացի կիթառահար, վոկալիստ և կոմպոզիտոր Դևիդ Ալենը, որը հայտնի է որպես բրիտանական Soft Machine և ֆրանսիական Gong խմբերի հիմնադիր, մահացել է 77 տարեկանում, գրում է The Guardian-ը:
Հայտնի է, որ վերջին մի քանի ամիսներին երաժիշտը տառապել է վզի հատվածում գոյացած քաղցկեղային ուռուցքից:
Փետրվարին Ալենը հայտարարեց, որ հիվանդության պատճառով ունի ընդամենը 6 ամսվա կյանք: Առաջին անգամ նրա քաղցկեղի մասին ԶԼՄ-ները իմացան 2014թ հունիսին:
Կարիերայի ընթացքում Ալենը թողարկել է ավելի քան 30 ալբոմ ու սինգլ ֆրանսերենով և անգլերենով:








































