Ֆրանսիական Ալպերում Jodel թեթև ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել լանջի վրա: Վայրէջքի հետևանքով տուժել է ինքնաթիռի ճանապարհին հայտնված լեհ դահուկորդուհին, հայտնում է Ria Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ավորիազ լեռնադահուկային հանգստավայրում: Ինքնաթիռը փորձել է օդ բարձրանալ լեռնադահուկային հանգստավայրի մոտ գտնվող օդանավակայանից, սակայն չի կարողացել և առաջ է գնացել լանջով: Օդաչուն չի կարողացել կանգնեցնել օդանավը:
Ինքնաթիռն անցել է երեխաների խմբի կողքով և հարվածել է 55-ամյա կնոջը: Տուժածը բժշկական ուղղաթիռով հասցվել է տեղի հիվանդանոց: Նա ծանր վնասվածքներ է ստացել:









































