Ռուսաստանի և Հունգարիայի միջև «Պակշ» ԱԷԿ-ի 2 էներգաբլոկների կառուցման գործարքն արգելափակվել է ԵՄ որոշմամբ: The Financial Times-ի հաղորդմամբ՝ պայմանագրի արժեքը 12 մլրդ եվրո է:
2014 թ. Ռուսաստանն ու Հունգարիան պայմանավորվել են Պակշ քաղաքում ԱԷԿ-ի համար 1200 ՄՎթ հզորությամբ 5-րդ և 6-րդ միջուկային ռեակտորների համատեղ շինարարության վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝ ԱԷԿ-ի համար միայն Ռուսաստանից միջուկային վառելիքի փոխադրման համար, բայց հետո գործարքը կասկածներ է առաջացրել ԵՄ-ի մոտ, քանի որ պայմանագրի որոշ մանրամասներ թաքցվել են:
Ատոմային էներգիայի հարցերով եվրոպական համայնքը դեմ է հանդես եկել հունգարական կողմին ռուսական վառելիքի բացառիկ փոխադրումներին: ԵՄ-ում համարել են, որ դա Հունգարիային կախվածության մեջ է դնում Ռուսաստանից և կարող է հանգեցնել նրան, որ Բուդապեշտը հրաժարվի աջակցել հակառուսական պատժամիջոցներին:









































