Վերջերս ամերիկյան հայտնի աստղերը սկսել են Instagram-ում ֆոտոշոփով մշակել սեփական լուսանկարները: Այսպես, Լինդս Լոհանը նախօրեին լուսանկար է հրապարակել, որտեղ անզեն աչքով էլ երևում է, թե ինչպես է մեծացրել իր հինգերորդ կետը, գրում է Spletnik.ru-ն:
Ոչ ոք չի զարմանա՝ իմանալով, որ դրանով զբաղվում է նաև Քիմ Քարդաշյանը: Համացանցը բուռն քննարկում է նաև այն, որ Բեյոնսեն բացահայտ մշակել է Instagram-ում տեղադրված իր 3 լուսանկարը:
Լինդս Լոհան

Լինդս Լոհանը իրականում ծիծաղեցրել է բոլորին՝ համացանցում այս լուսանկարը տեղադրելով: Լուսանկարը հունվարին է արվել: Հենց այդ ժամանակ էլ Լինդսին տարվել է ֆոտոշոփով:

Բեյոնսե

Այս կախվածությունը չի շրջանցել նաև Բեյոնսեին: Շատերի կարծիքով՝ այս լուսանկարում նրա ոտքերն անբնական տեսք ունեն:
Իսկ հաջորդ լուսանկարում բաժակը տարօրինակ թեքված է:

Քիմ Քարդաշյան


Քանի անգամ են այս գեղեցկուհուն քննադատել ֆոտոշոփի համար: Դա նրան պատիվ չի բերում:

Քայլի Ջեններ

Քիմի քույրը՝ Քայլի Ջենները, նույնպես տարված է ֆոտոշոփով: Instagram-ում տեղադրված այս լուսանկարը երկրպագուների մեկնաբանություններից հետո հեռացվել է:

Փոխարենը Քայլին տեղադրել է օրիգինալ լուսանկարը:
Միրանդա Քերր

Առաջին անգամ Միրանդան Instagram-ում տեղադրել է աջ կողմի մշակված լուսանկարը: Երկրպագուներն արագ հայտնաբերել են օրիգինալ լուսանկարը և համացանցում ցուցադրել տարբերությունները:

Իսկ երկրորդ լուսանկարում ֆոտոշոփի մասին են ակնարկում գորգի նախշերը:
Բրիթնի Սփիրս

Սա Instagram-ում Բրիթնի Սփիրսի ամենավիճելի լուսանկարն է: Մինչև այժմ ոչ ոք չգիտի, թե ինչպես է երգչուհին իր փորին նկարել այս խորանարդները:
Օբրի Օ՛Դեյ

Ահա ֆոտոշոփի ևս մեկ վառ օրինակ:









































