Մատեո Ռենցիի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Հռոմում, Միլանում, Նեապոլում և Թուրինում, հայտնում է RIA Novosti-ն:
Ակցիաներին մասնակցում է մի քանի հազար ուսանող ու լիցեյների աշակերտներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Լավ դպրոց» անվանումով ժողովրդական կրթության բարեփոխված համակարգից, որը մշակվել էր 2014թ. Մատեո Ռենցիի կառավարության կողմից:
Ցուցարար ուսանողները բողոքում են ոչ միայն կրթական բարեփոխումների դեմ, այլև` թանկարժեք նախագծերի, առաջին հերթին` «Էքսպո-20145» ցուցահանդեսի, որը բացվելու է Միլանում մայիսի 1-ին:
Նրանց կարծիքով՝ նման միջոցառումը միայն բյուջետային միջոցները շեղում է սոցիալական խնդիրներից:









































