Համացանցում ռեկորդներ է սահմանում տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է կանադական WestJet ավիաընկերության բորտուղեկցորդուհի Քարալի Սևեջը պարում ուղևորների առջև: Տեսանյութը, որը YouTube-ում տեղադրել է հենց կանադուհին, մի քանի օրում ավելի քան 3 մլն դիտում է ունեցել, հայտնում է Global News-ը:
Սևեջը որպես տեսանյութի մեկնաբանություն, որում նա պարում է Uptown Funk երգի ներքո, գրել է, որ պատանի տարիքում ինքը հաճախել է Legacy One թատերական ստուդիա, որտեղ երիտասարդներին փողոցային պարեր են սովորեցնում: «Գլխավոր դասը, որը ես այնտեղից վերցրել եմ՝ երբեք ուշադրություն չդարձնել, թե քեզ ինչպես են նայում շրջապատողները»,- գրել է նա:
Միաժամանակ, բորտուղեկցորդուհին խոստովանել է, որ օդանավի հրամանատարն անձամբ է իրեն խնդրել ուղևորներին «անսովոր մի բանով» զվարճացնել: Հենց այդ պատճառով այդ անմեղ խուլիգանության համար նրան ոչինչ չի լինի:









































