Մեքսիկայում 35-ամյա կանադուհին մահացել է վնասվածքներից, որոնք ստացել էր նավակի վրա կետի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ կինը նավակում է գտնվել այլ զբոսաշրջիկների հետ, երբ կետը ցատկել է ջրից և ընկել նավակի վրա։
Դեպքը տեղի է ունեցել Կաբո Սան Լուկաս առողջարանային վայրի ափից ոչ հեռու։
Դեպքի վայր է ժամանել ծովային նավատորմի անձնակազմը։ Կնոջը հոսպիտալացրել են, սակայն ստացած վնասվածքներից նա մահացել է։









































