ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարացրել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրությունում։
Համապատասխան նամակը պետության ղեկավարն ուղարկել է Կոնգրեսի ղեկավարությանը։
«Իրանի կառավարության որոշակի գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտակարգ սպառնալիք ստեղծել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար,- ասվում է նամակի տեքստում։- Այդ իսկ պատճառով 1995 թվականի մարտի 15-ին հայտարարված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան նաև 2015-ի մարտի 15-ից հետո»։
Ավելի վաղ Օբաման Կոնգրեսին կոչ էր արել հրաժարվել հավելյալ պատժամիջոցների առաջարկից, քանի դեռ միջուկային ծրագրի զսպման բանակցություններ են ընթանում։








































