Burger King արագ սննդի ռեստորանների ցանցն իր մանկական ճաշացանկից կհանի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Մենք երեխաների համար մեր ճաշացանկից հանել ենք գազավորված ըմպելիքները, և դրանք այլևս չեն առաջարկվում մանուկների շրջանում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Burger King-ը հայտարարել է, որ բոլոր մանկական ճաշերի հետ այսուհետ կառաջարկվի կամ խնձորի հյութ, կամ անյուղ կաթ, կամ անյուղ շոկոլադե կաթ:
«Սոդան և քաղցր ըմպելիքները նպաստում են շաքարային դիաբետի, կարիեսի, ճարպակալման և նույնիսկ սրտի հիվանդությունների առաջացմանը: Դրանք փոքր երեխաների համար նախատեսված ուտեստներում տեղ չունեն: Մենք Burger King-ին ողջունում ենք այդ պատասխանատու առաջընթաց քայլի համար և նրանց մասնաճյուղերին կոչ ենք անում անհապաղ հետևել նրանց օրինակին»,- ընկերության նախաձեռնությունը մեկնաբանում է Ի շահ հասարակության գիտական կենտրոնը:
Burger King-ն ամբողջ աշխարհում 13 հազար ռեստորաններում և առևտրի կետերում օրական սպասարկում է մոտ 11 մլն մարդու:







































