Այս պահին Դեմիրճյան փողոցի` ԱԺ հարող տարածքում 15-20 ավտոբուսներ և այլ մեքենաներ լցված են ոստիկանության հատուկ ջոկատի զինվորներով, որոնք զինված են վահաններով, հատուկ պաշտպանիչ հագուստներով և կրում են դիմակներ: Ոստիկանները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել, սակայն այս պահին, ինչպես նշում է «Առաջին լրատվական»-ի թղթակիցը, Բաղրամյան փողոցի երթևեկությունը դեռ բաց է:









































