Վարշավան այս տարի պատրաստվում է լրջորեն վերազինվել՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։
Ապրիլին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է վերջնականապես որոշել՝ ով կլինի հակաօդային պաշտպանության համակարգի՝ «Վիսլա»-ի կառուցման կապալառուն: Համակարգի կառուցման վրա Վարշավան պատրաստվում է ծախսել 3.8 մլրդ եվրո: Այս մասին գրում է Rzeczpospolita պարբերականը:
«Սպառազինության մրցավազքն արդեն սկսվել է»,- գրում է պարբերականը՝ հաղորդելով, որ «Վիսլա»-ի նախագիծը երկար էին ծրագրում, սակայն դրա իրագործումը շատ դանդաղ էր առաջ ընթանում: Իսկ այժմ գործընթացը որոշել են անսպասելիորեն արագացնել:
Համակարգի կառուցման թենդերին պատրաստվում են մասնակցել մի քանի արևմտյան ընկերություններ: Մասնավորապես՝ կապալառուի դերին հավակնում են ամերիկյան Rayhtheonem ընկերությունը, որն արտադրում է Patriot հրթիռներ, ինչպես նաև ֆրանսիական MBDA և Thalesem ընկերությունները, որոնք արտադրում են SAMP/T հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներ:









































