Top Gear հաղորդման հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը պրոդյուսերի հետ սկանդալի պատճառով ժամանակավորապես հեռացվել է եթերից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
54-ամյա հաղորդավարը եթերից հեռացվել է «մինչև հետաքննության ավարտը»:
«Այս կիրակի Top Gear-ի թողարկումը եթերում չի ցուցադրվի»,- ասվում է հաղորդագրությունում:









































