Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակային ռադիոյի եթերում հայտարարել է, որ աշխարհում ջանքեր են ձեռնարկվում, որպեսզի ինքը պարտվի մարտի 17-ին կայանալիք ընտրություններում: Այս մասին գրում է Reuters-ը:
«Դա շատ լարված պայքար է: Ոչինչ երաշխավորված չէ, քանի որ առկա է շրջադարձային միջազգային ճնշում` ուղղված «Լիկուդ»-ի կառավարման տապալմանը»,- ասել է Նեթանյահուն:
Ռադիոյում ենթադրել են, որ Նեթանյահուի խոսքերը վերաբերում են արտասահմանից հովանավորվող նախաձեռնողական խմբերին, ովքեր Իսրայելում իշխանափոխության կողմ են ելույթ ունենում:










































