Իսլամաբադի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի ձերբակալման օրդեր է տվել կրոնական գործիչ Ղազի Աբդուլլահ Ռաշիդի սպանության գործով: Սպանությունը տեղի է ունեցել Իսլամաբադում 2007-ին` Կարմիր մզկիթի գրոհի ժամանակ: Այս մասին հաղորդում է Pakistan Today պարբերականը:
Դատավոր Վաջիդ Ալի Խանը մերժել է Մուշարաֆի փաստաբանի 4 հարցումները և հետաձգել լսումները մինչև ապրիլի 2-ը: Նախկին նախագահի նկատմամբ ձերբակալման օրդերը ենթադրում է նաև նրա համար գրավի մուծում:
Ըստ ԶԼՄ-ների` նախկին նախագահը լսումներին ներկա չի գտնվել:









































