ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել բելառուսական պետական «Բելառուսնևթ» միավորման նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությանը:
Պատժամիջոցները հանելու որոշումը կապված է այն բանի հետ, որ փորձագետների կարծիքով`ընկերությունն այլևս չի զբաղվում պատժամիջոցային սահմանափակումների ներքո ընկնող գործողություններով:
Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2011-ի մարտին:







































