Բրազիլիայում կայծակի հարվածից տուժել է զինված ուժերի նախագահական գնդի ավելի քան 30 զինծառայող։ Տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բրազիլիայում: G1 պորտալի տեղեկություններով՝ կայծակը հարվածել է այն պահին, երբ զինծառայողները հրահանգավորում են անցել: Բժիշկները հայտնել են 26 զինծառայողի հոսպիտալացման մասին, նրանք տեղափոխվել են այրվածքներով ու հարակից ախտանշաններով:
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:










































