«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նկատվել են լոնդոնյան խաղատներից մեկում: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Երկու ֆուտբոլիստները հիանալի հարաբերություններ են պահպանում իսպանացի կիսապաշտպանի` բրիտանական ակումբ տեղափոխությունից հետո:
Հարկ է նշել, որ ավելի վաղ լրագրողները Մեսսիին և Ֆաբրեգասին «կապտանռնագույններ»-ի պաշտպան Խերարդ Պիկեի հետ միասին նկատել են անգլիական խաղատներից մեկում: Այն ժամանակ կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվեց մեկնաբանել դրվագը:












































