Խորհրդատվական խորհուրդը Ավստրիայի կառավարությանը հորդորել է չվերադարձնել Գուստավ Կլիմտի կտավը հրեա հավաքորդ Էրիխ Լեդերերի ժառանգներին, ով նացիստական ռեժիմի ճնշման ներքո այն վաճառել է անհամապատասխան գումարով։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Փորձագետների կարծիքով՝ գործարքը եղել է միանգամայն օրինական, և կառավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է հետևել այդ խորհրդին։
Լեդերերի ժառանգները «Բեթհովենյան ֆրիզի» վերադարձման հայց էին ներկայացրել 2013 թվականին, երբ Ավստրիան փոխել էր ռեստիտուցիայի մասին օրենքները և ներառել ցուցակում ճնշման ներքո վաճառված արվեստի գործերը։







































