Երբեմն ինձ թվում է՝ Երևանն ամենագեղեցիկ քաղաքն է աշխարհում, գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ի իր էջում։
«1991 թվականից մշտապես բնակվում եմ Երևանում ու չեմ դադարում սիրահարվել մեր քաղաքին: Այն ունեցել է դժվար օրեր, հիմա էլ քաղաքաշինական սպեկուլյանտները շարունակում են այլանդակել ու այլակերպել մայրաքաղաքը, բայց այն ոգին, որ Թամանյանը դրել է վերածնված Երևանի հիմքում՝ թվում է անպարտելի, անօտարելի, անսասան»,-գրել է պատգամավորը։








































