Գիտնականները պարզել են, թե ինչպես է կնոջ գիրությունը ազդում երեխայի ինտելեկտի վրա: Գիտնականները կարծես լուծել են վաղուց հուզող հանելուկը, թե ինչու կանայք ավելի շատ ճարպային հյուսվածքներ ունեն, քան տղամարդիկ: Պարզվում է՝ լիքը ազդրերը և հետույքը անհրաժեշտ են, որպեսզի ապագա մայրիկը լույս աշխարհ բերի խելացի երեխայի: Այդ ճարպային պաշարները կենսական կարևոր նշանակություն ունեն պտղի գլխուղեղի զարգացման մեջ:
Ինչպես բացատրել է «Ինչու է կանանց ճարպ պետք» գրքի հեղինակ, Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Ուիլ Լասեքը, ազդրերի և հետույքի շուրջ կուտակվող ճարպն ըստ էության փոքրիկի նյարդային համակարգի զարգացման համար անհրաժեշտ նյութի պահեստարան է:
Ընդհանուր առմամբ՝ ճարպային հյուսվածքը կազմում է կնոջ մարմնի զանգվածի միջինը 30%-ը:
«Դա համեմատելի է արջերի ճարպային պաշարների հետ, որոնք քուն են մտնում, կամ էլ կետերի, ովքեր ապրում են արկտիկական ծովերի խիստ պայմաններում»,- ասում է պրոֆեսոր Լասեքը:







































