ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման գրոհայինները սպանված իրաքցիների մարմինները կախել են Իրաքի Քիրքուք գավառի Հավիջա քաղաքի մուտքի դարպասների հիմնակմախքից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«8 մեռած մարմիններ ոտքերից վերև կախված են քաղաքի մուտքի մոտ: Տղամարդկանցից ոմանք ռազմական համազգեստով են, սակայն հայտնի չէ` արդյոք նրանք Իրաքի բանակի զինվորներ են եղել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Հավիջայում սա գրոհայինների կողմից սարսափի առաջին ակցիան չէ:









































