Թուրքիայում դոլարի արժույթի աճը երկրի Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Նրա խոսքով՝ դոլարի արժեքի բարձրացումը ֆինանսական ճգնաժամի չի հանգեցնի Թուրքիայում:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը հնարավոր ամեն ինչ կանի դոլարի արժույթի աճը վերահսկողության տակ պահելու համար:
Նախօրեին Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն արժեքը՝ հասնելով 1 դոլարի դիմաց 2,6862 թուրքական լիրայի:
Մարտի 6-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը 2,5862 լիրա է 1 դոլարի դիմաց:








































