Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Աշխարհի դիվանագիտական շրջանակները նրան անվանել են «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ»

Թուրքական Cihan լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջին օրերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն տարածաշրջանային կայունության ուղիների որոնման շուրջ մի շարք հանդիպումներ է անցկացրել Բահրեյնում, Կատարում և Սիրիայում:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նա հանդիպում էր ունեցել նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ: Երեկ էլ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` Լիբիայում հատուկ ներկայացուցիչ Աբդելիլահ Էլ Հաթիփի հետ և քննարկել լիբիական վերջին զարգացումները:

Աշխարհի դիվանագիտական շրջանակները Դավութօղլուին տվել են «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ» անվանումը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Դավութօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականին, որը նրան ընդգրկել էր աշխարհի 100 մտածողների թվում: Ամերիկյան պարբերականի լրագրող Բլեյք Հունշելին այդ հարցազրույցի մասին հոդվածը վերնագրել էր «Պարոն Զրո խնդիրը»:

Հարցազրույցի ժամանակ Դավութօղլուն նշել էր. «Երբ 2003 թվականին ես` որպես վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդատու, առաջ քաշեցի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, շատերը դա տիպիկ ուտոպիա էին համարում: Սակայն վերջին 8 տարիները հօդս ցնդեցրին այդ մտքերը: Այսօր դա իրականություն է: Ոչ ոք ճգնաժամ չի ակնկալում Թուրքիայի և նրա հարևան երկրներից մեկնումեկի միջև: Խաղաղության հասնելու համար պետք է ստեղծագործ լինել»:

Դավութօղլուն նաև նշել էր, որ իրեն դուր է գալիս Ուինսթոն Չերչիլի հետևյալ արտահայտությունը. «Դա վերջը չէ, սկիզբն էլ չէ: Դա սկզբի վերջն է», սակայն նրա քաղաքական հայացքների վրա մեծապես ազդել է Մահաթմա Գանդին, որը իր քաղաքական նպատակներին հասնելու համար կիրառել է ոչ ավանդական մեթոդներ:

Պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, Դավութօղլուն «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարն առաջ քաշելիս ամենաշատը ներշնչվել է Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության շարժման գաղափարակիր ու ղեկավար հանդիսացած Մահաթմա Գանդիի արտահայտած հետևյալ թևավոր խոսքից.

«Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա պայքարում են քո դեմ, իսկ վերջում դու հաղթում ես նրանց»:

Չպետք է մոռանալ նաև Գանդիի այն խրատը, ըստ որի` եթե դու ցանկանում ես, որ ապագայում փոփոխություն լինի, ապա այժմ դու ինքդ պետք է դառնաս այդ փոփոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում