Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Ուկրաինան տնտեսական փլուզման շեմին է. CNN

Կան մի ամբողջ շարք պատճառներ, որոնք Ուկրաինան անխուսափելիորեն տանում են տնտեսական փլուզման՝ հայտնում է CNN-ը:

Ուկրաինայի կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 19,5%-ից բարձրացրել է մինչև 30%, գրիվնան ընդամենը 1 տարում դոլարի համեմատ կորցրել է իր արժեքի մոտ 70%-ը, իսկ Ուկրաինայի ՀՆԱ-ն միայն 2014թ. նվազել է 7%-ով: Բացի դրանից՝ երկրի տնտեսությանը հսկայական վնաս է հասցնում արևելքում շարունակվող պատերազմը: Ուկրաինական տնտեսության աճին մի շարք գործոններ են խոչընդոտում, ասվում է հոդվածում:

Առաջին հերթին դա կոռուպցիայի բարձր մակարդակն է, որը հյուծում է երկրի տնտեսությունը, «ավելի ճիշտ՝ այն, ինչ դրանից մնացել է», գրում է պարբերականը: Transparency International-ի ամենակոռումպացված երկրների վարկանիշային ցուցակի համաձայն՝ Ուկրաինան կոռումպացվածության մակարդակով 175-րդ հորիզոնականից հասել է 142-րդ:

Մեջբերելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքը՝ CNN-ը գրում է, որ Ուկրաինայի կառավարությունը տարեկան մոտ 10 մլրդ դոլար է կորցնում կաշառատվության պատճառով:

Ուկրաինայի երկրորդ սուր խնդիրը քաղաքական մեծ ռիսկն է: Հոդվածում նշվում է, որ եթե Ուկրաինան որպես վարկերի ստացման պայման իրականացնի ԱՄՀ-ի նախատեսած ոչ ժողովրդական բարեփոխումները, Ուկրաինայի տնտեսությունը կհաղթհարի ճգնաժամը, սակայն բնակչության տրամադրությունները և նրա դիմադրությունը ոչ ժողովրդական բարեփոխումներին կարող են կառավարությանը ստիպել հետ կանգնել այդ կուրսից:

Ուկրաինայի տնտեսության երրորդ թույլ կողմը բանկերն են: Պարբերականը գրում է, որ դա Ուկրաինայի տնտեսության ամենաթույլ օղակներից մեկն է: Ավելի քան 40 բանկ սնանկ է հայտարարվել, իսկ հիմնական տոկոսադրույքը գերազանցել է վերջին 15 տարվա առավելագույնը:

Ուկրաինայի տնտեսությունում չորրորդ բացը երկրի արդյունաբերական ներուժի քանդված առանցքն է, որը պատերազմական վիճակում գտնվող Դոնբասում է:

Ծանր արդյունաբերության գործնականում բոլոր ձեռնարկությունները դադարել են գործել: Իսկ դրանք կազմում են երկրի էներգետիկ ներուժի առյուծի բաժինը: Արդյունաբերական արտադրության մակարդակը միայն անցած տարում ընկել է 10%-ով պատերազմի և ածխի հանքերի փակվելու պատճառով, ինչի հետևանքով դադարեցվել է մնացած ձեռնարկություններին հումքի մատակարարումը:

Սպասվում է, որ ՀՆԱ-ն 2015թ. կնվազի ևս 5%-ով, ասվում է հոդվածում:

«Տնտեսության բարդ վիճակն Ուկրաինայում այսօրվա հակամարտության ինչպես պատճառն է, այնպես էլ՝ հետևանքը: Կիևում բողոքներին նախորդած հինգ ամսվա ռեցեսիան, ի վերջո՝ 2013թ. նոյեմբերին հանգեցրեց քաղաքացիական պատերազմի»,- եզրափակում է պարբերականը:

Պատրաստեց՝ Սոնա Ավագյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում