CNN TÜRK-իփոխանցմամբ,Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI)հայտարարել է, որ ձերբակալված լրագրողների ցուցանիշով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է.
«Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 57 լրագրողներ: Այդպիսի իրավիճակչկա աշխարհի որևէ այլ երկրում: Նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ 1-ին տեղը միմյանց միջև էին կիսել Չինաստանն ու Իրանը`34-ական ձերբակալված լրագրողներով»:
Հիշեցնենք, որ այդ լրագրողների զգալի մասը ձերբակալվել է իշխանափոխության նպատակ հետապնդած «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործի շրջանակներում:









































