Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Մարտի 5-ին ԲՀԿ-ում հրաժարականների շքերթ կլինի

Վաղը նշանակված ԲՀԿ համագումարը կարող է վերջինը լինել այս կուսակցության համար, քանի որ ԲՀԿ 30-հոգանոց խմբակցության առնվազն կեսը կարող է լքել կուսակցությունը: Բազմաթիվ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի հայտարարությանը, որից հետո նրանք կհամարեն, որ այլևս որևէ պարտավորություն չունեն Ծառուկյանի նկատմամբ, և հանգիստ կարող են հայտարարել ԲՀԿ-ից դուրս գալու մասին:

Փետրվարի 13-ից սկսած ԲՀԿ խմբակցությունը, որն իր մեծությամբ երկրորդն էր խորհրդարանում, էականորեն փոքրացել է: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանն ու Գրիգորի Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին են հայտարարել Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, որոնք չեն կարող դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, քանի որ կկորցնեն պատգամավորական մանդատը: Չհերքված տեղեկություններ են տարածվել, որ ԲՀԿ-ն կլքեն նաև Մարտուն Գրիգորյանը, Աբրահամ Մանուկյանը, Վարդան Օսկանյանը: Այսօր արդեն տեղեկություններ կան ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունեցող նոր անձանց մասին: Հեռացողների օրինակին կարող են հետևել պատգամավորներ Արմեն Ավետիսյանը, Արշակ Մխիթարյանը, Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը, Արա Արամյանը:

Սա ԲՀԿ-ն լքողների ամբողջական ցուցակը չէ, և վաղը հայտնի կլինեն նաև այլ անուններ: Հնարավոր է, որ կուսակցությունը լքեն մարդիկ, ովքեր դատապարտում էին առաջին դուրս եկողներին՝ հայտարարելով, որ կուսակցությանը նման դժվարին պահին չի կարելի դավաճանել: Այդպիսի դասական օրինակ կարող է լինել Վահան Բաբայանը, որը, մեկնաբանելով ԲՀԿ-ն առաջինը լքած Արագած Ախոյանի քայլը, հայտարարում էր՝ չի կարելի դժվարին իրավիճակում լքել կուսակցությունը: Արդյոք հիմա ԲՀԿ-ի համար ավելի լա՞վ վիճակ է, քան փետրվարի կեսերին: Դժվար թե:

Որքան էլ տարօրինակ հնչի, ԲՀԿ-ն քայքայում են ոչ թե իշխանությունները, որոնց համար այլևս միևնույն է, թե քանի մարդ կմնա ԲՀԿ կուսակցությունում, որովհետև որևէ ԲՀԿ-ական այլևս չի արտասանելու հրաժարական, պաշտոնանկություն կամ արտահերթ ընտրություն բառերը, այլ իրենք՝ ԲՀԿ-ականները: Խմբակցության այն անդամները, ովքեր արդեն լքել են ԲՀԿ-ն կամ նման որոշում ունեն, ակտիվ քարոզչություն են ծավալում չկողմնորոշվածների և տատանվողների շրջանում: Նրանց տրամաբանությամբ՝ որքան շատ մարդ լքի ԲՀԿ-ն, այնքան ավելի հեշտ կլինի արդարացնել իրենց պահվածքը, այնքան իրենց փախուստը սեփական կուսակցությունից ավելի հերոսական կլինի:

Իսկ ինչու են ԲՀԿ-ականները որոշել կուսակցությունից դուրս գալ հենց համագումարի օրը և ոչ թե դրանից առաջ: ԲՀԿ-ականները պայմանավորվել են, որ իրենք պետք է իրենց ճիշտ պահեն և սպասեն, որ առաջին քայլն անի Ծառուկյանը: Երբ Ծառուկյանը կուսակցության համագումարում կհայտարարի ԲՀԿ ղեկավարի պաշտոնը թողնելու իր մտադրության մասին, իրենք էլ կհայտարարեն, որ ԲՀԿ են եկել հանուն Ծառուկյանի, և եթե Ծառուկյանը հեռանում է, իրենց ԲՀԿ-ում պահող որևէ բան այլևս չկա: Հենց այս տեսակետի կրողներ են Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը և այլ ԲՀԿ-ականներ, որոնք համարում են, որ Ծառուկյանի հետ իրենք ապագայում կարող են ունենալ այլ բիզնես շահեր և նույնիսկ ԲՀԿ-ից դուրս գալու դեպքում անգամ իմաստ չունի փչացնել հարաբերությունները նրա հետ:

Եթե ԲՀԿ-ից դուրս եկողների ձնագունդը իսկապես գլորվի, ապա 36-հոգանոց խմբակցությունից լավագույն դեպքում կարող է մնալ 10 պատգամավոր: Քաղաքական դաշտի հսկան կլրացնի գաճաճ կուսակցությունների ցանկը՝ ունենալով սահմանափակ հնարավորություններ ու սահմանափակ ամբիցիաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում