Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

6 ընկերության արգելվել է ձկնամթերք արտահանել ՌԴ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է

Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:

ՍԱՊԾ-n տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին:

Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից եւ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն: Գործընթացն աշխատանքային է եւ կրում է պարբերական բնույթ:

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացանել արտահանում: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն:

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել` ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաև նոր տնտեսավարողներ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, և հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում՝ վայելելով մեծ հեղինակություն, քանզի իսկապես էլ լեռնային աղբյուրների ջրի շնորհիվ հայկական կենդանի ձուկն ապահովում է բարձր որակ և ունի մեծ պահանջարկ»,- ասվում է ՍԱՊԾ հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում