Բլեք Լայվլին ու Ռայան Ռեյնոլդսը ծնողներ էին դարձել ընդամենը 2 ամիս առաջ՝ հունվարին նրանք աղջիկ էին ունեցել, որն արդեն այս շաբաթ ուղևորվել է իր առաջին ճանապարհորդությանը, գրում է spletnik.ru-ն:
Պապարացիները աստղային ընտանիքին տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում, սակայն նրանք չեն պատրաստվել ցուցադրել երեխային: Լայվլին երեխային փաթաթել է ավազագույն շալի մեջ, որպեսզի տեսախցիկները չկարողանան լուսանկարել երեխայի դեմքը:
Հատկանշական է, որ նորությունն այն մասին, որ զույգը երեխայի է սպասում, հայտնել էր անձամբ Լայվլին: Այդ ժամանակ երիտասարդ մայրիկն իր կայքում հրապարակել էր լուսանկար, որում լավ երևում էր նրա կլորացած փորիկը:

















































