Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Տերին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Անգլիայի հավաքականի ճամբար, տեղեկացնում է Tribalfootball-ը:
«Հաճելի կլիներ վերադառնալ «Ուեմբլի», սակայն Անգլիայի ընտրանին ինձ համար արդեն իսկ պատմություն է դարձել:
Ես հատել եմ վերջնագիծը, իսկ Անգլիայի հավաքականը կարող է առաջ շարժվել նաև առանց ինձ»,- հայտարարել է «ազնվականներ»-ի պաշտպանը:







































