Շվեդիայում վերջին օրերին մեկնարկել է արտասովոր բողոքի ակցիա։ Ակցիայի շրջանակներում երկրի քաղաքացիները հայտնի անձանց հուշարձաններից կախում են պայուսակներ՝ ի պատիվ երկրի հարավային Վեքշե քաղաքի բնակչուհի Դանութա Դանիելսոնի, ով գոտեմարտի է բռնվել նեոնացիստական Nordic Reich Party խմբի անդամների հետ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Կնոջ պայուսակով սքինհեդին ծեծող Դանիելսոնի լուսանկարը, որը լուսանկարել է Հանս Ռունեսոնը, 1985-ին հայտնվեց աշխարհի գլխավոր պարբերականներում:
Մշակութային հարցերով Վեքշեի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել քաղաքային հրապարակում չտեղադրել այդ կնոջը արձանը, որը ըստ նրանց՝ կարող է «բռնություն հրահրել»:
Ի պատասխան՝ Շվեդիայի մյուս քաղաքները մտադիր են տեղադրել այդ քաջ կնոջ հուշարձանը, իսկ իշխանություններին ուղղված՝ որոշումը վերանայելու միջնորդագիրը համացանցում արդեն հավաքել է 10 հազար ստորագրություն:













































