ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի ապրիլին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հովանավորներին նախազգուշացրել է, որ ինքը պատրաստվում է մտնել նախագահական ընտրարշավ ավելի վաղ, քան սպասվում էր։
Նշվում է, որ արշավի անցկացման համար Քլինթոնի շտաբը մտադիր է ստանալ մոտ 1 մլրդ դոլար։ Եթե Քլինթոնը հետաձգի պաշտոնական մուտքը ընտրապայքար մինչ ամառ, ապա չի կարող հավաքել անհրաժեշտ գումարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ սիրում է Բուշերի ընտանիքին, սակայն կարծում է նաև, որ Քլինթոնը հիանալի նախագահ կլինի։









































