Խիզախ օդաչուն հաջողությամբ «նստեցրել է» թռչող ինքնաթիռը, որը քամին բառացիորեն քշել է թռիչքուղուց: Դա տեղի է ունեցել բրիտանական Բիրմինգհեմի օդանավակականում՝ գրում է Novate.ru-ն:
Այս օդանավակայանը հայտնի է ամբողջ աշխարհում իր ուժեղ քամիներով, որոնք ձմռանն իսկական փոթորիկների են վերածվում: Շատ օդաչուներ ուղղակի հրաժարվում են այդ օդանավակայան չվերթից, քանի որ այդտեղ վայրէջք կատարելիս պրոֆեսիոնալիզմից և համարձակությունից բացի՝ նաև հաջողություն է անհրաժեշտ:









































